Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հայտնել զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադառնալով այսօր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին նշեց, որ նախնական տվյալներով, մասնավորապես ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն հրդեհային անվտանգության  կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում:

«Բռնկման ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց, խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել»,-նշեց Պապիկյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ զորամասում տեղի ունեցած դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար

Հաջորդը

Նախնական տվյալով հրդեհը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման պատճառով․ Քյարամյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական սադրանքի մասին լուրը ապատեղեկավություն է. ՀՀ ՊՆ

Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին,…
Դիտել

«Հովերը» և «Վրացական սինֆոնիետտան» համատեղ համերգով հանդես են եկել նաև Թբիլիսիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ Թբիլիսիի Շ. Ռուսթավելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share