Նախնական տվյալով հրդեհը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման պատճառով․ Քյարամյան

Կառավարության նիստում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է զորամասում տեղի ունեցած հրդեհի հնարավոր վարկածներին։

«Գիշերը ժամը 1.30-ի սահմաններում ՊՆ-ի զորամասերից մեկի մեկ վաշտի տեղակայման վայրում հրդեհ է բռնկվել: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ»,- ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

ՔԿ նախագահի խոսքով՝ դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները.

«Նրանք ողջ գիշեր աշխատել են, ներգրավվել են նաև փորձագետներ և կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով: Դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ հիմնավորվել է»,- նշեց ՔԿ ղեկավարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հայտնել զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին

Հաջորդը

Հայտնի է զորանոցի հրդեհի նախնական պատճառը

Առնչվող նյութեր
Դիտել

Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց

Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց Հունվարի 19-ին «Սևան»…
Դիտել

Բաքուն հերթական ապատեղեկատվությունն է տարածել.ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share