Հայտնի է զորանոցի հրդեհի նախնական պատճառը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կառավարության նիստում մանրամասներ են հայտնել այս գիշեր Գեղարքունիքի զորամասերից մեկում 15 հոգու մահվան պատճառ դարձած հրդեհից։

Սուրեն Պապիկյանը նշել է, թե նախնական տվյալներով հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց՝ ավտոբենզին և հետագայում հնարավոր չի եղել այն մարել։

Արգիշտի Քյարամյանն էլ մանրամասնել է. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։ Դեպքի վայրում են քննչական խմբի անդամները, ներգրավվել են փորձագետներ։ Կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։ Դա նախնական վարկածն է, որն այս պահին բավական հիմնավորվել է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ փրկարարները պատշաճ ժամկետում են հասել, բայց հեռավորությունը մեծ է եղել. 

«Պարզել ենք, որ 2022թ. դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը՝ ԶՈՒ զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին և հստակ հրահանգավորել, հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։ Իհարկե, ամբողջ տեքստը պետք չի հրապարակել, 7-րդ կետում նշվում է՝ «խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը։ Դրանք պահպանել այլ հեղուկների հետ միասին»։

Սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի հրաման է, որի պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը։ Բայց մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով բենզին լցնել վառարանի մեջ, և երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո նա, ինքնապաշտպանական բնազդով, 5 լիտրանոց տարան շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախնական տվյալով հրդեհը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման պատճառով․ Քյարամյան

Հաջորդը

Պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտոնանկ արված զինվորականների ցանկը

Առնչվող նյութեր
Դիտել

Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ…
Դիտել

Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը

Իսպանիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի թվի աճով և հումանիտար օգնություն կուղարկի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share