Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 13-18-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հուլիսի 14-16-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ:

Հուլիսի 17-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 16-18-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը, հուլիսի 14-ին և 15-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 16-18-ի ցերեկն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցը Շուշի

Հաջորդը

Օդային տագնապ մարզերում

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՀԿ. COVID-19 համավարակն առաջիկա ամիսներին վերահսկողության տակ կվերցվի

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կարծում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի զսպել կորոնավիրուսային համավարակ: «Մենք ունենք գործիքներ,…
Դիտել

Երեւանի փողոցներից 18 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ

Երեւանի փողոցներից 18 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Առավոտից քաղաքացիները փակել…
Դիտել

Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը մսի շուկայում

Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման լինելու պահանջի կատարման նկատմամբ։ 2020 թվականի ընթացքում մեծ ակտիվությամբ մեկնարկած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share