Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների, Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ջահերով երթի մեկնարկը տրվել է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել։ Այնուհետև  մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝  100մ. երկարություն ունեցող դրոշը։  Երթին են միացել «Հայաստան»,  «Սփյուռք», «Հադրութ», «Շուշի», «Քաշաթաղ», «Շահումյան», «Քարվաճառ» թևերը։

Երթն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներին դիմավորել են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հարոյանի պատմական գոլը Լա Լիգայում

Հաջորդը

44 օրյա դժոխք

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ նախագահը կներկայացնի ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կներկայացնի ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ:  Սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստի…
Դիտել

Հայաստան կժամանի ուկրաինական քաղաքական և հասարակական գործիչների խոշոր պատվիրակություն

Ուկրաինայի քաղաքական և հասարակական գործիչների ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստան կայցելի նոյեմբերի 15-16-ին, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։ Համաձայն պարբերականի տեղեկատվության՝…
Դիտել

Կայացել է Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը (տեսանյութ)

Կայացել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share