Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել. կա զոհ

Հուլիսի 18-ին, ժամը 00:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1988 թ.) և «LAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1982 թ). վերջինիս վարորդը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը շարունակում է կարևորել ՄԽ համանախագահող երկրների դերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում. Միրզոյան

Հաջորդը

Վահան Բիչախչյանի գոլն օգնել է «Պոգոն»-ին հաղթել Լեհաստանի առաջնության մեկնարկային տուրում

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ աշխատակազմը գրություններ կհասցեագրի փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպի վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն կիրառելու մասին լուրերին։ «Այսօր տարածված տեղեկությունների…
Դիտել

Ֆիլիպ Կիրկորովը հերթական պլաստիկ վիրահատությանն է դիմելու

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հերթական պլաստիկ վիրահատությանն է դիմելու։ Ո՛չ երգիչը, ո՛չ վիրաբույժը մանրամասներ չեն հայտնել։ Հայտնի վիրաբույժ Թիմուր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share