Վանաձորում բացվել է Ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք

Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի գործակցությամբ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնում բացվել է ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանասիայի կառավարությանը, ի դեմս նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի բարեկամներին` պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում Հայաստանին տրամադրված հումանիտար աջակցության համար, որը հետագայում վերածվել է երկարատև ծրագրերի.

Ծրագրի շրջանակներում Վանաձորի բժշկական կենտրոնը կստանա 12 միավոր վերականգնողական սարքավորում, որի մի մասն արդեն տեղադրվել է։ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը նշել է, որ երկար տարիներ այդ ոլորտը մարզերում մի փոքր անտեսված է եղել, իսկ այսօր ֆրանսիացի և ֆրանսահայ գործընկերների, ինչպես նաև առողջապահության նախարարության աջակցության շնորհիվ վերականգնողական ծառայությունները հասանելի կդառնան ինչպես արցախյան պատերազմից տուժած, այնպես էլ` վերականգնողական բուժման կարիք ունեցող մյուս քաղաքացիների համար:

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրն իր խոսքում նշել է, որ անկախ նրանից, որ Հայաստանից հեռու են, հիմնադրամը Հայաստանի կողքին է և մտահոգ առկա խնդիրների լուծմամբ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն նշել է․ «Մենք աշխատում ենք ուս-ուսի, որպեսզի հրատապ օգնությունը վերածենք երկարատև և կառուցողական աջակցության, որպեսզի ամրապնդենք ՀՀ առողջապահական համակարգը»:

Ծրագրի շրջանակներում հայ մասնագետները հնարավորություն կստանան վերապատրաստվելու ֆրանսիացի փորձառու բժիշկների դասընթացների շրջանակներում։

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Առուշ Առուշանյան» դաշինքի կողմ ձայները պակասել են 1-ով

Հաջորդը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Առնչվող նյութեր
Դիտել

Հարձակում Ադրբեջանի դեսպանատն վրա․ կա զոհ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Ադրբեջանի ատաքին գործերի նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ հարձակում…
Դիտել

Ալեքսան Մինասյան. Մենք դասեր չքաղեցինք (տեսանյութ)

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիր Ալեքսան Մինասյանը մեկնաբանելով սահմանային վերջին իրադարձությունները ասում է, որ մենք դասեր չենք…
Դիտել

ՀԱՊԿ-ն Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն կուղարկի Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կգլխավորի կազմակերպության առաքելությունը Հայաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ…
Դիտել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ

Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է Հանրապետության նախագահի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share