Վերաքննիչ դատարանը Ռուբեն Վարդազարյանի գործով ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ բավարարել էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դիմումը, որի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը բերել էր վերաքննիչ բողոք: Այս տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տարածած հաղորդագրությունում հիշեցրել է, որ այդ որոշմամբ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ նախքան Ռուբեն Վարդազարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելը, Դատախազությունը պետք է դիմեր ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ և ստանար վերջինիս համաձայնությունը: Եվ այնքանով, որքանով չէր դիմել, ըստ Առաջին ատյանի դատարանի՝ թույլ է տվել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների խախտում:

ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի հիմնական բովանդակությունը հանգում էր նրան, որ կոնկրետ տվյալ քրեական գործի համատեքստում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունն ստանալու, այսինքն՝ Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգ չէր կարող կիրառվել:

Քննարկելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանն իր այսօր հրապարակած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է այն և բեկանել ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թալիբները գնդակոծել են Աֆղանստանի Բաղլան նահանգի կենտրոնը

Հաջորդը

Թուրքիայում անտառային գրեթե բոլոր հրդեհները վերահսկողության տակ են

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը քննարկել են Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը

Հուլիսի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ: Այս մասին…
Դիտել

Ազգային անվտանգությունը պահանջում է, որ ԱՄՆ-ը կապեր պահպանի Ռուսաստանի հետ․ Պետդեպ

Միացյալ Նահանգները կարծում է, որ իր ազգային անվտանգության շահերը պահանջում են, որ Վաշինգտոնը շարունակի իր շփումները Ռուսաստանի հետ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share