Թուրքիայում անտառային գրեթե բոլոր հրդեհները վերահսկողության տակ են

Թուրքիայում անտառային բոլոր հրդեհները մարվել կամ վերահսկողության տակ են առնվել, բացառությամբ Մուղլա նահանգում երկուսի, երկուշաբթի հայտարարել է երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին:

«Մեր երկրում անտառային բոլոր հրդեհները հսկողության տակ են, բացառությամբ Միլասում և Կոյչեգիզում (Մուղլա նահանգ) բռնկված հրդեհները, աշխատանքները շարունակում են դրանք մարելու ուղղությամբ», – գրել է Պակդեմիրլին Twitter-ում:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը կիրակի հայտարարել է, որ վերջին 12 օրվա ընթացքում 47 նահանգներում 234 հրդեհներ են վերահսկվել կամ մարվել, իսկ երկրի հարավում անտառային հինգ հրդեհները դեռ շարունակվում են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Քոջան՝ Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վերաքննիչ դատարանը Ռուբեն Վարդազարյանի գործով ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը

Հաջորդը

ՀՀ-ում պատվաստվել է 194902 մարդ

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ…
Դիտել

ԱԺ-ում մեկնարկել է քննիչ հանձնաժողովի  նիստը. ՈՒՂԻՂ 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի  նիստի ուղիղ հեռարձակումը: 
Դիտել

«Խոսրովի անտառում» ֆոտոթակարդները նկարահանել են կովկասյան ընձառյուծի

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի…
Դիտել

Քարտեզների վերանայման բոլոր փորձերը կձախողվեն․ Հունաստանի ԱԳՆ

Հունաստանը շեշտել է, որ աջակցում ենք բոլոր պետությունների ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը և դա վերաբերում է նաև մեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share