Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Լվովի մարզպետի հետ

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն այսօր հանդիպել է Լվովի մարզպետ Մաքսիմ Կոզիցկիի հետ։ Դեսպանը շնորհակալություն էհայտնել դեսպանությանը Լվովում հյուրընկալելու և ջերմ վերաբերմունքի համար։

Դեսպանը նաև իր կարեկցանքն ու համակրանքն է հայտնել տեղական իշխանություններին և Ուկրաինայի ողջ ժողովուրդին։

Վ․ Կարապետյանը ներկայացրել է վերջին շրջանում Լվովի և ամբողջ Ուկրաինայի հայ համայնքի, մասնավորապես՝ Ուկրաինայի հայերի միության կատարած մեծածավալ հումանիտար աշխատանքը։

Մարզպետ Կոզիցկին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և նշել, որ մշտապես զգում են Լվովի բազմադարյա պատմություն ունեցող հայ համայնքի օժանդակությունը, հատկապես Ուկրաինայի համար այս դժվար օրերին։

Հանդիպմանը նաև ներկա էին դեսպանության երրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը, Լվովի Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Կարապետը, Լվովում Հայաստանի պապտվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանն ու Լվովի մարզի հայերի միության նախագահ Ավետիս Սարաջյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԻ նախարարը պարգևատրել է երեխայի կյանքը փրկած քաղաքացուն

Հաջորդը

25-35 տոկոսով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները

Առնչվող նյութեր
Դիտել

Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվեց ՄԱԿ ՄԻԽ փոխնախագահ

Հունվարի 12-ին Ժնևում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 2022թ.-ի առաջին հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության մշտական…
Դիտել

Հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը կհասնեն խաղաղության մինչև Cop29. ՄԹ վարչապետ

Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։  Ռիշի Սունակը նշել է, որ…
Դիտել

Տապալված բլից-կրիգ եւ հալածող պատերազմ

Տեղեկատվական եւ քարոզչական պատերազմը ժամանակակից ռազմական բախումների կարեւոր բաղադրիչներից մեկն է։ Ցանկացած պատերազմի ժամանակ հակամարտող կողմերը փորձում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share