Վստահ եմ, որ այս հանդիպմանը կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացման խոսքում Լավրովը ողջունել է իր գործընկերներին՝ նշելով, որ հյուրընկալ Աստանայում լավ առիթ է այդ թեմայի շուրջ շփվելու:

«Այստեղ տարբեր ուղղություններով միջոցառումներ են անցկացվում։ Դա թույլ է տալիս միջազգային հանդիպումների շրջանակներում շփումներ իրականացնել տարածաշրջանային խնդիրների, այդ թվում ՝ մեր մտերիմ բարեկամների ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուրջ ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Բարձր մակարդակով ստորագրված այս հայտարարությունները հիմք են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բոլոր ասպեկտների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար»,- նշել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ առանձին թեմա է խաղաղության պայմանագրի համաձայնեցումը՝ ի լրումն տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով սահմանազում իրականացնելու մասին պայմանավորվածությունների ՝ ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ:

«Ժամանակն անցնում է արագ, իրադարձությունները զարգանում են արագ: Այս կապակցությամբ, կարծում եմ, որ այսօր հարմար առիթ է շփվելու այս թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին իրենց կողմից ստորագրված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ: Ուրախ եմ այդ հնարավորության համար։ Վստահ եմ, որ այս հանդիպմանը մենք կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել»,- եզրափակել է Լավրովը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ապաստարաններում իրականացվում են մաքրման և կահավորման աշխատանքներ

Հաջորդը

Տնտեսական հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 32 մլրդ 633 մլն դրամ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի «Կոռուպցիոներն» ու կոռուպցիայի դեմ «Պայքարողները» աշխատում են միասին․Նորիկ Նորիկյան

Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք 5 տարին բավարար չէ մի «Կաշառակերի» դատելու համար։ Այս մասին գրել…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ընթրել է բանկերի ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Ընթրիքին մասնակցել…
Դիտել

Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի․Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է…
Դիտել

Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում մի քանի ավտոմեքենա է բախվել․ կա զոհ

Մայիսի 20-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share