Տոկիո-2020․ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը:

Հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակել է 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666)՝ գրանցելով երրորդ արդյունքը:

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը (14.783 միավոր), իսկ արծաթե մեդալակիր է դարձել ռուս Դենիս Աբլյազինը (14.783 միավոր):

Այսպիսով, 41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ դատախազության պարզաբանում-արձագանքը

Հաջորդը

ՀՀ նախագահը նախարարներ է նշանակել

Առնչվող նյութեր
Դիտել

Արթուր Թովմասյանը՝ ցեղասպանությունների կանխարգելման օրվա առիթով հրապարակել է ԱՀ ԱԺ առաջարկությունը

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել…
Դիտել

Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ելույթը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման…
Դիտել

Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում գործակցել ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների ու դաշինքների հետ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հայտարարությունը․ Հունիսի 7-ից մեկնարկում է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, որն առանց միջադեպերի անցկացնելու նպատակով ոստիկանությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share