Փողոցային առևտուրն անթույլատրելի է

Սույն թվականի դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում կմեկնարկի բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարի գործընթացը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և Տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը սահմանում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությամբ համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ՝ միայն մի քանի հատուկ ապրանքների դեպքում, օրինակ` ծառատեսակներ:

Նույն օրենքով՝ սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանք կարող է վաճառվել միայն օրենքով նախատեսված համապատասխան վայրերում՝ իրացման ցանցում:

Փոշին, կեղտը, մեքենաների արտանետումները բազմաշերտ աղտոտվածության աղբյուր են և, սննդամթերքի անվտանգության տեսակետից, ռիսկայնության բարձր աստիճան ունեցող՝ կենդանական ծագման, սննդամթերքի (ձուկ, հավ, միս, մսամթերք, կաթնամթերք և այլն) վաճառքը փողոցում լրջագույն վտանգ է մարդու առողջության և կյանքի համար:

Փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող անվտանգ լինել և մեկնարկվող գործընթացը խիստ կարևոր է հանրային առողջության ապահովման տեսակետից։

Խստացված վերահսկողություն է իրականացվում նաև կենդանիների մորթից գոյացած մթերքի սպանդանոցային ծագման նկատմամբ: Առանց Ձև 5 անասնաբուժական փաստաթղթի տեղափոխվող և վաճառվող միս-մսեղիքը ենթակա է առգրավման և ոչնչացման:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրապարակվել է երկակի և ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը

Հաջորդը

Արցախում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ Հայաստանի առաքելության պատվիրակությանը

Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի…
Դիտել

Ռազմական կցորդներին ներկայացվել է ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակը

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների…
Դիտել

Աշխարհի ամենամեծ հրթիռը՝ Starship-ը, պայթել է արձակումից րոպեներ անց

Ապրիլի 20-ին Թեքսաս-Մեքսիկա սահմանին գտնվող Բոկա Չիկա շրջանում տեղակայված SpaceX-ից արձակվել է աշխարհի ամենամեծ հիթիռը՝ Starship-ը։ Արձակումը, սակայն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share