Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։ Այս մասին նշված է ԱՆ տարածած հաղորդագրությունում։

«Հրամանով սահմանվել է՝ աշխատող է հանդիսանում աշխատանքային պայմանագրով, անհատական իրավական ակտի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) գործունակ ֆիզիկական անձը։

Փոփոխությունների համաձայն՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ չեն ներկայացնում ինչպես ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները և հղիները, այնպես էլ մինչև 18 տարեկան աշխատողները և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: 90 օրը հաշվարկվում է հիվանդության ախտորոշման համար հիմք հանդիսացած առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։ Եթե անձը հիվանդացել է COVID-19-ով ոչ առաջին անգամ, ապա 90 օրը հաշվարկվում է հիվանդության վերջին ախտորոշման համար հիմք հանդիսացող առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։

Միաժամանակ, հեռավար եղանակով աշխատողը յուրաքանչյուր անգամ աշխատավայր ներկայանալիս ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, եթե նախորդը ներկայացնելու պահից անցել է 14 օր։

Հաստատված պահանջներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հոկտեմբերի 14-ից։

Նշենք, որ նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն

Հաջորդը

Հայկական կոմղը չի կրակել. Պաշտպանության բանակը հերքում է

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին․ Ժերար Լարշեն

Անհրաժեշտություն կա, որ նոր թափ հաղորդվի Մինսկի խմբի համանախագահությանը՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստանի Դաշնություն։ Նաև Արտաքին հարցերի և…
Դիտել

Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին․ Ժան-Իվ Լը Դրիան

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,…
Դիտել

Այս տոնն անկախության և ազատության համար մարտնչելու մեր ժողովրդի աննկուն կամքի խորհրդանիշն է.Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share