Քանի՞ երեխա է ծնվել Արցախում տարվա սկզբից

2022 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ:  

Քաղաք Ստեփանակերտում 697 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝ 29: Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ:  

Հարկ է նշել, որ 6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով, որից 3 տղա, 3 աղջիկ:   Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ:

Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝ 414 տղա, 393 աղջիկ:  

2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 593 երեխա՝ 270 տղա, 323-աղջիկ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ունենք ուրախալի փաստ այն առումով, որ ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով, և նորածինների մեջ գերակշռում են ապագա զինվորները: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ճանապարհի մի հատվածը հիմնանորոգվում է

Հաջորդը

Տղամարդը սայթաքել է, անզգուշության հետևանքով ինքն իր վրա կրակել.ոստիկանություն

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով արձանագրում է, որ ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն…
Դիտել

«Օրնիֆլ» տրագիկոմեդիայի պրեմիերան Դրամատիկական թատրոնում (լուսանկարներ)

Երկու տարվա դադարից հետո Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում կա նոր բեմադրություն: Նոյեմբերի 28-ին կայացած պրեմիերան սպասված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share