Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները նորից կթույլատրվեն

Այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ Կառավարության նիստում որոշում կայացվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների արգելքը:
Նախագծի ընդունմամբ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կթույլատրվեն տեսակցություններն ազատությունից զրկված անձի և նրան տեսակցող անձի պատվաստված լինելու պարագայում:

Բացառությունները վերաբերելի են փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող անձանց, հղիներին, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած անձանց՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:

Արդարադատության նախարարությունը կոչ է անում տեսակցությունների ընթացքում զգոն լինել և խստորենս պահպանել սանիտարահամաճարակային նորմերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ձնամաքրման աշխատանքներին ներգրավված է 58 միավոր տեխնիկա

Հաջորդը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր հնարավորություններ «Ջրվեժ» անտառպարկի համար․ եռակողմ համաձայնագիր է կնքվել

ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում երեք կողմերի միջև կնքվեց համաձայնագիր, որով ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Ջրվեժ»…
Դիտել

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը. Reuters

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։ Այս…
Դիտել

50 զինծառայողի աճյունի նմուշ տեղափոխվելու է Նիդերլանդներ` նույնականացման համար

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմում զոհված 50 զինծառայողի աճյունի նմուշ տեղափոխվելու է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share