Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 21-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության`15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 5-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և ծանր վիրավորանքի՝ 3-ական, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի և ծեծի՝ 2-ական, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի ու բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին կա երկու զոհ

Հաջորդը

Սեմինար-քննարկում Թվինինգ ծրագրի շրջանակներում

Առնչվող նյութեր
Դիտել

ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել…
Դիտել

Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ։ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը խախտել են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը․ Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը, առհասարակ՝ կառավարությունը խախտել են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը: Այս մասին գրել է…
Դիտել

Վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքի ներմուծման արգելքը

Կառավարությունն այսօր եւս վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքի ներմուծման արգելքը։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասաց, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share