Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մի շարք միջազգային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Ուկրաինայի և Իրանի շուրջ, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։ 

Հեռախոսազրույցի ընթացքում Կոլոննան և Բլինկենը վերահաստատել են իրենց «լիարժեք աջակցությունը» Ուկրաինային և քննարկել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, գնահատվել հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերը և ընդգծվել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահին

Հաջորդը

Համահայկական ամառային ութերորդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում

Առնչվող նյութեր
Դիտել

Երկու հոգու դանակահարման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու տղամարդ աշխատակիցների դանակահարման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի…
Դիտել

Բաքուն տարբեր միջոցներով տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը…
Դիտել

Ֆրանսիան Ուկրաինային տանկեր, զրահատեխնիկա և ՀՕՊ համակարգեր կտրամադրի

Առաջիկա շաբաթների ընթացքում Ֆրանսիան կհամալրի Ուկրաինայի զինված ուժերի մի քանի գումարտակներ տասնյակի հասնող զրահատեխնիկայով և թեթև տանկերով, այդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share