Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին ՀՀ 2 զինծառայողի սպանելու համար․ Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Պետք է հաշվի առնել կոնտեքստը և առնվազն այն փաստերը, որ ադրբեջանական զինված ուժերը՝

1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.

2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն տարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են (տներ, խոտհարքեր, վարելահողեր արոտավայրեր).

3. պարբերաբար կրակում են գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքին և առողջությանը, վնաս են պատճառում մարդկանց գույքին և կենդանիներին.

4. զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ հանցավոր արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.

5. գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը.

6 հրահրում են հրաձգություններ, որոնք դադարում են միայն ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ միջոցների արդյունքում:

Այսինքն՝ ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:Այս ամենին գումարվում է այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիեմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն:Այս փաստերն ու հիմնավորումները կուղարկվեն միջազգային կառույցներին»,- գրել է Արման Թաթոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ խաղաղապահները Աֆղանստանից դուրս են եկել մի քանի ամիս առաջ

Հաջորդը

Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Առնչվող նյութեր
Դիտել

Համայնքում ադրբեջանցիների չենք տեսել․ Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արթուր Բեգինյան

Այսօր սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե իբր Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի տարածքում ադրբեջանցիները սահմանի չափագրում են իրականացնում։ Ազդագիր…
Դիտել

Շահրամանյանը հարցաքննության է հրավիրվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա

Սամվել Շահրամանյանը հարցաքննության է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե. այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։ «Հարցաքննության ծանուցագիր է…
Դիտել

ՀՀ նախագահը որոշել է չստորագրել

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության…
Դիտել

ժամը 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Այս մասին հայտնում է Հայկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share