Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ. կա 2 վիրավոր

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: 

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի  ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:

Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ

Հաջորդը

Ռեյկյավիկում վարչապետը կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի և Վրաստանի առաջնորդների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է ձեռնարկենք քայլեր, որ բանը ռազմական մեծ գործողությունների չհասնի. փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է սահմանային լարվածությանը։ Նա նշել է, որ ՊՆ-ն սահմանին ադրբեջանական կուտակումների մասին…
Դիտել

Հայկական կողմը խնդրել է հետաձգել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը. ԱԳՆ

Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել…
Դիտել

Հայ սակրավորների ականազերծած տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին

Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելության խումբն իր փոքրիկ, բայց կարևոր լուման է ներդնում մեր հայրենիքի զարգացման և միջազգային ասպարեզում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share