Հայկական կողմը խնդրել է հետաձգել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը. ԱԳՆ

Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հարց – Արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակներում Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի  և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում, որը չի կայանա։

Պատասխան – Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։ Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«ՌԴ-ն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում կարգուկանոն ապահովելու համար». Պեսկով

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

683 ընտրատեղմասերի նախնանակ արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 683 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների նախնական տեղեկատվությունը: Ըտս այդ տվյալների 58.49% ձայնով առաջատար է…
Դիտել

Չեմ կասկածում որ Նիկոլ Փաշինյանը կրակ կբացի հայրենասերների վրա․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Չեմ կասկածում որ Նիկոլ Փաշինյանը կրակ կբացի հայրենասերների վրա: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյան ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share