Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 17-ին Ռեյկյավիկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր: Բարձր է գնահատվել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին: 

Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: 

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Բոլոր խնդիրների համապարփակ կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ուղղված քաղաքականությունից հրաժարվելու, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հրամայականը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանի որդուն՝ իր տան մերձակայքից փորձել են առևանգել. «Հայկական ժամանակ»

Հաջորդը

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ. կա 2 վիրավոր

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ եկեղեցու 11-րդ պատվիրանը՝ Ռուսաստանից բացի այլ Աստվածներ չպիտի լինեն քեզ համար   

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք, որի…
Դիտել

Ուկրաինան գիշերը փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինան գիշերը փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին․ «Ռուս զինվորականներն ու հատուկ…
Դիտել

Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու՝ Երևանի ծրագրերը

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Ռուսաստանի ղեկավարության դեմ «օրդերների» ֆոնին միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու՝ Երևանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share