Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն: Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեւանում ավելացել է հանցագործությունների թիվը

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հռչակագիրը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման հարց օրակարգում չկա. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման հարց օրակարգում…
Դիտել

Բաքվից առայժմ պատասխան չունենք. ՀՀ ԱԳ նախարար

Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկներում անընդունելի ոչինչ չկա, Հայաստանը իր առաջարկներով համալրել է խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունների…
Դիտել

Վարչապետն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ…
Դիտել

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share