Ադրբեջանցիները փակել են նաեւ Գորիս Որոտան ճանապարհը

Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ:

Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ: Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է: Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է։ Հայտնում է Արման Թաթոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

Հաջորդը

Ադրբեջանական զինված ծառայողները պարտավոր են անհապաղ բացել ճանապարհն ամբողջությամբ. Արման Թաթոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է որակել Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու՝ Թուրքիայի որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է որակել Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու՝ Թուրքիայի որոշումը։ Նրա խոսքով՝…
Դիտել

Կաթնային յուղ պարունակող կաթնամթերքը խանութներում առանձին դարակաշարերում կտեղադրվի

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է կաթնամթերքում կաթնային յուղ (կաթնային ճարպ) պարունակող ապրանքները խանութներում տեղադրել առանձին դարակաշարերում և ընթեռնելի հատուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share