ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը

ԱՄՆ քաղաքացիները չպետք է մեկնեն Ռուսաստան, իսկ նրանք, ովքեր բնակվում կամ գտնվում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ սահմանափակ հնարավորություններ կան առևտրային ճանապարհորդությունների համար: Այս մասին ասված է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունում:

Այնտեղ մտավախություն ունեն, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են չճանաչել Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկքաղաքացիությունը և մերժել նման փաստաթղթերով մարդկանց ԱՄՆ-ի հյուպատոսական օգնության հասանելիությունը, խոչընդոտել Ռուսաստանից նրանց մեկնելուն և զորակոչել զինծառայության:

«Հիշեցնում ենք ԱՄՆ քաղաքացիներին, որ խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքը Ռուսաստանում երաշխավորված չէ։ Խուսափեք որևէ քաղաքական կամ սոցիալական բողոքից և այդ միջոցառումների ժամանակ մի լուսանկարեք իրավապահներին։ Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիների, որոնք մասնակցել են ցույցերին»,- նախազգուշացրել են դեսպանատանը ։

Ավելի վաղ Ռուսաստանը լքելու և այնտեղ չմեկնելու կոչով հանդես են եկել Բուլղարիայի, Լեհաստանի և Էստոնիայի իշխանությունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկու անձի մեղադրանք է ներկայացվել պարեկներին կաշառք առաջարկելու համար

Հաջորդը

Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունների կատարումը

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ն ամփոփել է STAPl ծրագրի արդյունքները

Ավարտվել է Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկիհամատեղ նախաձեռնությամբ իրականացված «Աջակցություն վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրը, որը…
Դիտել

Կատար 2022. Մեսսին և թիմակիցները կխաղան եզրափակիչում

Կատարում ընթացող աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչում մրցեցին Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները: Արգենտինան հաղթեց մրցակցին 3:0 հաշվով։ Հիշեցնենք, որ…
Դիտել

Հայաստանը բարձր է գնահատում մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը. Խաչատուրյանը՝ Մակրոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուղերձում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share