ԱՄՆ օլիմպիական կոմիտեն կողմ է «Փարիզ-2024»-ում ռուսաստանցիների մասնակցությանը

ԱՄՆ օլիմպիական կոմիտեի ղեկավար Սյուզաննա Լայոնսը կողմ է արտահայտվել Ռուսաստանը ներկայացնող մարզիկների՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակցությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Ուրբաթ օրը Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի է ունեցել օլիմպիական գագաթնաժողովը։ Վերջնական հռչակագրում խոսվել է պաշտպանական միջոցների վերանայման նախաձեռնության համընդհանուր աջակցության մասին, որը բաղկացած է ռուս և բելառուս մարզիկներին թույլ չտալու Օլիմպիական խաղերին մասնակցելուց: Միաժամանակ նշվել է, որ Ռուսաստանի և Բելառուսի դեմ պետք է պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան, որոնք ներառում են մարզիկների ելույթներն առանց ազգային դրոշի և օրհներգի:

«Գուցե ցավալի է խոստովանել, բայց ռուսների բացառումը Օլիմպիական խաղերից մեզ հետ է մղում, նրանց վերադարձը իսկապես կարևոր է (օլիմպիական) շարժման համար: Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք աջակցել ուկրաինացի ժողովրդին և ուկրաինացի մարզիկներին: Միացյալ Նահանգները աջակցում է մրցումներին վերադառնալու հնարավորություններ որոնող այն մարզիկներին, ովքեր ամբողջ կյանքը մարզվել են դրա համար, բայց մենք կտրականապես դեմ ենք նրանց վերադարձին ազգային դրոշի ներքո, քանի որ նրանց երկրները պատժամիջոցների ներքո են»,- Լայոնսի խոսքերն է մեջբերել The Wall Street Journal-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ. ՊԵԿ

Հաջորդը

Արդեն 9 ժամ է, ինչ խաղաղ բնակիչները հայտնվել են մեկուսացման մեջ

Առնչվող նյութեր
Դիտել

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն…
Դիտել

Գետառի վրա կկառուցվի ջրերի մաքրման կայան

Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին։ Որոշումը միաձայն ընդունվեց Երևանի ավագանու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share