Գետառի վրա կկառուցվի ջրերի մաքրման կայան

Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին։ Որոշումը միաձայն ընդունվեց Երևանի ավագանու նիստում:

Ներկայացվող բնապահպանական ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի գետի էկոլոգիական վիճակը՝ բարելավելով Հրազդան գետ լցվող Գետառ գետի ջրերի որակը:

Ծրագրի իրականացման նպատակներն են՝ մաքրել Հրազդան գետ և Երևանյան լիճ լցվող կոյուղաջրերը,  նվազեցնել աղտոտվածության մակարդակը, կանխարգելել աղտոտվածության տարածումը: Նշված աշխատանքների կատարման արդյունքում Երևան համայնքի սահմաններից դուրս եկող Հրազդան գետը Արարատյան հարթավայրի մյուս համայնքներին կհասնի (Գետափնյա, Գեղանիստ, Նորաբաց, Զորակ, Ղուկասավան, Դաշտավան, Դարակերտ) բնապահպանական տեսակետից առավել մաքուր ոռոգման չափորոշիչներին համապատասխան վիճակում՝ նվազեցնելով գետի և նրա առափնյա տարածքների կենսաբազմազանության (ջրային էկոհամակարգ, թռչուններ) վրա մարդածին բացասական ազդեցությունը:

Նախագծի համաձայն`  Հրազդան գետի ջրի որակի բարձրացումը կնպաստի նաև այդ ջրով ոռոգելի տարածքներում աճեցվող գյուղատնտեսական մթերքների որակի բարձրացմանը:

Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման վայրը նախնականորեն ընտրվել է Հրազդան գետ թափվող հատվածում, որը տեղակայված է Շենգավիթ վարչական շրջանի Պոլիպլաստ գործարանի մոտակայքում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորի մանդատը

Հաջորդը

Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Փրկարարները հայտնաբերել են սպիտակագլուխ անգղ

Հուլիսի 28-ին, ժամը  16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ,…
Դիտել

Ծանրորդ Ռաֆայել Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզեմեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով (150+187 կգ) երրորդ տեղն է…
Դիտել

Մահացել է իտալացի աշխարհահռչակ երգիչ Տոտո Կուտունիոն

Ութսուն տարեկան մահացել է իտալացի աշխարհահռչակ երգիչ և կոմպոզիտոր Տոտո Կուտունիոն: Մենեջերի խոսքով՝ արտիստը մահացել է երկարատև հիվանդությունից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share