Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծառատունկը տեղանքը հարստացրեց շուրջ 4500 ծառաթփատեսակով, զուգահեռ կառուցվել է 7000 գծմ երկարությամբ և տարատեսակ անձրևացնող համակարգերով ոռոգման ամբողջովին նոր համակարգ:

Տնկիները ներառում են ճանապարհաեզրը ընդգծող սոսիներ, գիհու տեսակներ, ալբիցիա, փշատենի, թթենի, վայրի պտղատուներ, ինչպես նաև հատուկ ծառատեսակներ՝ անտառտնկարկի ճանապարհամերձ հատվածներում գեղագիտական տեսքը ապահովելու նպատակով՝  ձեռք բերված Երևանի քաղաքապետարանի կողմից։

Ծառատունկի շնորհիվ տարածքը մաքրվեց՝ ազատվելով տարիներ շարունակ կուտակված շինարարական աղբից։
Մշտադալար և տերևաթափ տնկիները տարածքին կհաղորդեն, բարեկարգ, խնամված տեսք, ինչպես նաև կհարստացնեն տեղանքը թթվածնով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի գործողությունները հակասում են բարիդրացիության սկզբունքներին

Հաջորդը

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում

Առնչվող նյութեր
Դիտել

Պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք է բերվել և պահվել 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. Դատախազություն

Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված…
Դիտել

ՄՊՀ-ն ուսումնասիրել է բուսական յուղի շուկան

ՀՀ-ում բուսական յուղի իրացման գների տատանումները հիմնականում համահունչ են եղել համաշխարհային գների տատանումներին. ՄՊՀ-ն ուսումնասիրել է շուկան Մրցակցության…
Դիտել

Ժամանակավորապես կփակվեն Երևանի կենտրոնի որոշ փողոցներ

ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության տոների համատեքստում անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share