Անահիտ Ավանեսյանը կարևորել է ռազմական ագրեսիաները կանխելու գործում միջազգային գործընկերների ջանքերը

Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը վշտակցություն է հայտնել երեկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Նախարարը կարևորել է նմանատիպ ագրեսիաները կանխելու գործում միջազգային գործընկերների ջանքերը:

Քննարկվել է և Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը` կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների պաշտպանության վերաբերյալ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակներում:

ԵԽ-ի հետ առաջին համագործակցությունը եղել է հաջողված: Ընդունվել են Էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը, բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները, իրականացվել է մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվրոպական ստանդարտներին ազգային օրենսդրության համապատասխանեցում:

«Բուժաշխատողների էթիկակայի կանոնները ոչ միայն օրենսդրական դաշտ բերվեցին, այլև վերապատրաստումների միջոցով դարձան ամենօրյա աշխատանքի մաս: Սա էր մեզ համար կարևոր: Ուրախ ենք, որ ծրագիրը կշարունակվի. այն կարևոր է մեզ համար բարեփոխումների տեսանկյունից, այդ թվում` առողջության համապարփակ ապահովագրության, բժշկների լիցենզավորման գործընթացում, որպեսզի վերջիններս համապատասխանեն ոչ միայն բժշկական, այլև էթիկական չափանիշներին»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Կարևորվել են նաև քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված անձանց որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Երկրորդ փուլում թիրախային կլինի նաև հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը: Նախարարը նշել է, որ ընթանում են ենթակառուցվածքների վերակառուցման, պայմանների բարելավման աշխատանքներ, ուշադրության ներքո են նաև բուժական և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանն ու Բաքուն ընդունել են բանակցությունների հաջորդ փուլը ՌԴ-ում անցկացնելու առաջարկը․ Զախարովա

Հաջորդը

Քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է աշխատակցի դին

Առնչվող նյութեր
Դիտել

31-ամյա տղամարդն առանձին դաժանությամբ սպանել է նախկին կնոջը. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից 35-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան…
Դիտել

Ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը․ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Այս հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share