Անատոլի Ավետյանի հոբելյանական ցուցահանդեսը

Դեկտեմբերի 9-ին կայացավ գեղանկարիչ, քանդակագործ ՀՀ ժողովրդական նկարիչ «Վահան Թեքեյան» մրցանակակիր Անատոլի Ավետյանի ՝ «Իմ ժամանակի մեծերը» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսին ներկայացված էին նկարչի շուրջ 30 աշխատանքներ։

Այն բացառիկ ցուցադրություն էր և արվեստասեր հանրությանը ներկայացվեց առաջին անգամ։

Ի դեպ այս տարի նկարիչը նշում է իր 70-ամյակը։
Անատոլի Ավետյանի գործերը պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Փարիզի քաղաքապետարանում, Հռոմի Պապի հավաքածուում (Վատիկան) և այլուր:

Ցուցահանդեսին ներկա էին Թեքեյան կենտրոնի ղեկավար Ռուբեն Միրզախանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և ուրիշներ:

Այսօրվա ցուցահանդեսը բացառիկ է իր մշակութային ու կրթական նշանակությամբ։ Նկարիչը հանդես է գալիս 20-րդ դարի հայ մեծերի դիմանկարներով, ովքեր ամենատարբեր ասպարեզներում նշանավորում էին հայի մեծությունը,- ասաց Ռուբեն Միրզախանյանը։

Հայ երաժիշտ Արա Գևորգյանը ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի կողմից Անատոլի Ավետյանին հանձնեց պատվոգիր։
Ցուցահանդեսն ավարտվեց գինեձոնով։

Հեղինակ՝ Նարե Խանաղյան. ՀՊՄՀ 2-րդ կուրս

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի հետ և հանդիպում ունեցել թիվ 1 դպրոցում

Հաջորդը

Կատար.2022 Բրազիլիան լքեց մրցաշարը

Առնչվող նյութեր
Դիտել

Որոշել եմ հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սրագսյանը հրաժարական է տալիս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի ամխատակազմը։ «1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ…
Դիտել

«Թամզարան» նորովի մեկնաբանությամբ

Արամ MP3-ը և Գուրգեն Դաբաղյանը նորովի մեկնաբանությամբ են ներկայացրել ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը: Երաժշտության գործիքավորման հեղինակը Նիկ Եգիբյանն է,…
Դիտել

Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է. Պետդեպարտամենտ

Երևանի և Բաքվի միջևւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է: Այս մասին ամենօրյա ճեպազրույցի…
Դիտել

Ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա․Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share