Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է հայտնել ԱԳ նախկին նախարարի հետ քննիչ հանձնաժողովում հանդիպումից

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում այսօր հրավիրված է եղել ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատմել է, որ Մնացականյանը ներկայացրել է իր պաշտոնավարման օրոք բանակցային գործընթացը. «Ներկայացրել է, թե 2018թ. մայիսից, երբ ինքը դարձավ ԱԳ նախարար, ինչ գործընթացներ են զարգացել։ Մի քանի փուլերով ներկայացրեց բոլոր իրողությունները, ընդհուպ՝ բանակցային գործընթացը, այն, թե վստահության մթնոլորտը հակառակ կողմի հետ ինչպես պետք է կառուցվեր, և այդ ամենին առնչվող բոլոր հարցերը ստացան պատասխաններ»։

Ըստ Քոչարյանի՝ իրենք, վարչապետին լսելուց հետո, այդ վերլուծությունները կներառեն՝ համադրելով երկրի ղեկավարության, ՊՆ ու ԱԳ նախարարների ու Արցախի ղեկավարության խոսքերը. «Էլ չեմ ասում այն ծավալուն նյութը, որ ուսումնասիրվել է այս ամիսների ընթացքում արդեն մեկ տարի, այդ ամենը ի մի բերելով՝ պետք է գանք որոշակի եզրահանգումների, թե ինչու այդպես եղավ»։

Քոչարյանը նշեց, որ անդրադարձել են պատերազմն ավելի վաղ դադարեցնելու հնարավորություններին, սակայն մանրամասներ չի հայտնել. «Ունեցել ենք հարց, հարցրել ենք՝ պարոն Մնացականյանը հրադադարի որ փուլում ինչ մասնակցություն է ունեցել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը և Նիկոլաե Չուկան մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ

Առնչվող նյութեր
Դիտել

Արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում (լուսանկարներ)

Արցախի իրավապահ մարմինները շարունակում են վեր հանել վերջին օրերին Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետեւանքները: «Ինչպես արդեն…
Դիտել

Ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով այրվել է 270 հա արոտավայր․ ՄԻՊ (տեսանյութ)

Ըստ մարդու իրավունքների պաշտպանչ գրասենյակի փաստահավաք աշխատանքների՝ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի…
Դիտել

Բացահայտվել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման բազաների թերհայտարարագրման դեպք

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է,…
Դիտել

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվությունից պլստում են․Նորիկ Նորիկյան

Սա կատարյալ ձախողու՞մ էր, թե՞ կանխամտածված տապալում, պարո՛ն Փաշինյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվությունից պլստում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share