Աշխարհում յուրաքանչյուր երրորդ երեխան ունի ավելորդ քաշ կամ գիրություն. ԱՆ

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ երեխան ունի ավելորդ քաշ կամ գիրություն. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալները նորից հաստատում են այս փաստն ու դրա դեմ պայքարի ավելի հասցեական քաղաքականություն մշակում:Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հենց այդ նպատակով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը նոյեմբերի 17-18-ը Երևանում կազմակերպել է աշխատաժողով: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները երկօրյա հանդիպման ընթացքում քննարկում են ապացույցների վրա հիմնված ամենաարդյունավետ քաղաքականությունները, որոնք իրապես հնարավոր է կիրառել իրենց երկրներում:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին մեր երկրում` Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է առողջ սնուցման համար նպաստավոր միջավայրի խթանումը, երեխաների շրջանում սննդի վերաբերյալ գովազդի կարգավորումը, ինչպես նաև շաքարի, աղի և հագեցած ճարպերի քանակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը միտված ռազմավարական առաջնահերթությունների մշակումը:

Երեխաների համար ոչ առողջ սննդամթերքի վաճառքի սահմանափակումների ու սննդի փաթեթի առջևի մասում մակնշում անելու մասին ԱՀԿ-ի արած առաջարկները աշխատաժողովի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին հարմարեցնել իրենց ազգային համատեքստին ու կիրառել իրենց երկրներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինծառայողներին տեղափոխող մեքենան կողաշրջվել է՝ վարելու կանոնները խախտելու հետևանքով.ՔԿ

Հաջորդը

Ոստիկանությունը հերքում է

Առնչվող նյութեր
Դիտել

Օսթինը վերահաստատում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Կիևին։ Համապատասխան հայտարարությունը նա արել է շաբաթ…
Դիտել

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

«Հայաստան» դաշինքը պահանջում է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները…
Դիտել

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share