Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ պահանջել է կանգնեցնել մեքենան, որը չի արվել, դրանից հետո նա դուրս է նետվել. ՀԺ

Հայկական Ժամանակը գրում է.

Քիչ առաջ հայտնել էինք, որ փորձ է արվել առևանգել Աշոտ Փաշինյանին, ՀՀ ոստիկանությունը ևս հաստատել է, որ նման հողարդում է ստացվել:

Հայտնել էինք նաև, որ, նախնական տեղեկություններով, առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել:

Լրատվամիջոցների հետ զրույցում Գարիկ Գալեյանն ասել է, թե «քաղաքավարի մոտեցել են, ասել՝ քո հետ ոչ մեկը ոչ մի բան չի անի, ո՛չ քեզ վնասում ենք, ո՛չ էլ…»:

Գալեյանը նաև ասել է, թե Աշոտ Փաշինյանը չի պահանջել, որ կանգնեցնեն մեքենան, որ իջնի: Մեր տեղեկություններով, սակայն, Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ պահանջել է կանգնեցնել մեքենան, որը չի արվել, և դրան հաջորդել է նրա՝ մեքենայից դուրս նետվելը:

Եթե առևանգում չի եղել, ապա ինչո՞ւ էր Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայից, ինչի մասին հայտնել են նաև ՀԿ-ի անդամները, կամ ինչո՞ւ էր հետևից ընթացող մեքենան վրաերթի ենթարկում նրան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Հաջորդը

Քըլըչդարօղլուն Էրդողանին անվանել է «կեղծ համաշխարհային առաջնորդ»

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար…
Դիտել

Համերգ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանին

Դեկտեմբերի 25-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգասրահի վերաբացման առիթով մեկնարկած տոնական համերգաշարի երկրորդ համերգը՝…
Դիտել

Գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան

Ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ…
Դիտել

Ելիզավետա Դանիելյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

«Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար էր առաջադրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share