Ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարությունն արդեն մի քանի տարի է՝ աշխատում է Հայաստանում գյուղատնտեսական բերքի ապահովագրության շուկա ձևավորելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի բազմաթիվ գյուղեր կարկուտի պատճառով վնասներ են կրել և գյուղացիները զրկվել են իրենց ապրուստի միջոցից, մնացել են մենակ։ Դանիելյանը հետաքրքրվեց՝ վնասների գնահատում կատարվե՞լ է, թե՞ ոչ։

Վահան Քերոբյանը ասաց, որ Կառավարությունն ամեն տարի սուբսիդավորում է ապահովավճարների էական մասը, որպեսզի գյուղացիները կարողանան տարբեր եղանակային ռիսկերից, այդ թվում՝ կարկուտից, ապահովագրել իրենց բերքը։ «Այսքանով համարում ենք, որ մեր ֆունկցիան կատարել ենք։ Այսինքն՝ չենք կարող այն գյուղացիներին, որոնք չեն ապահովագրել իրենց բերքը, փոխհատուցել այն ծավալով, որը պետք է ապահովագրության ընկերություններն անեին։ Դրա համար Էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է այն փաթեթը, որից պետք է օգտվեն ֆերմերային տնտեսությունները և գյուղացիները։ Եթե գյուղացիները որոշել են, որ պետք է ավանդական մեթոդներով վարեն իրենց գյուղատնտեսությունը և չապահովագրեն իրենց բերքը, դա իրենց ռիսկն է և այստեղ որևիցե լրացուցիչ գործառույթ մեր կողմից չենք տեսնում»,- ասաց Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ Կառավարությունը տարեցտարի կտրուկ ավելացնում է ապահովագրվող տարածքների ծավալները։

«Մենք ամեն տարի ավելացնում ենք նոր բերքի տեսակներ։ Այդ առումով կարող եմ ասել, որ այսօր մեր ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից»,-եզրափակեց Քերոբյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բեռլուսկոնիի ժառանգությունը գնահատվել է գրեթե 5 մլրդ եվրո

Հաջորդը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Առնչվող նյութեր
Դիտել

Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում

Զինվորի տան և քաղավիացիայի կոմիտեի գործակցության արդյունքում այս անգամ Զինվորի Տան տղաներից յոթն ընդունվել է ավիացիոն անվտանգության, 4-ը՝…
Դիտել

Սամվել Բաբայանը դեմ չէ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և իրեն այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը մեկնաբանություն է ներկայացրել ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելի վերաբերյալ։…
Դիտել

Սա ո՞վ է, որ պետք է այսպիսի լկտի տոնայնությամբ խոսի իմ պետության ու հայրենիքի մասին․ Նորիկ Նորիկյան

Ես չեմ հասկանում՝ Լուկաշենկոյի ցինիկ ու լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։ Սա ո՞վ է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share