Բեռլուսկոնիի ժառանգությունը գնահատվել է գրեթե 5 մլրդ եվրո

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը կյանքից հեռացել է հունիսի 12-ին, մնում էր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, նրա ժառանգությունը գնահատվում է գրեթե 5 միլիարդ եվրո, որը կանցնի նրա 5 երեխաներին և 16 թոռներին։

Նշվում է, որ Corriere della Sera թերթի տվյալներով՝ հարստության հիմնական մասնաբաժինը բաժին է ընկնում Fininvest ընտանեկան հոլդինգին, որը գնահատվել է 4,89 մլրդ եվրո: Դրա մեջ է մտնում Mediaset հեռուստաընկերության 50%-ը և Mondadori հրատարակչության 53%-ը, ինչպես նաև Mediolanum բանկը։ Հինգ երեխաներից յուրաքանչյուրը 7,65%-ի սեփականատերն է, իսկ Բեռլուսկոնիին բաժին էր ընկնում 61,3%-ը։

Forbes-ի վերջին վարկանիշային աղյուսակի համաձայն՝ Բեռլուսկոնին Իտալիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը։ Պարբերականը նրա կարողությունը գնահատել է 6,9 միլիարդ եվրո՝ շուկայական չափանիշներով։

Բացի բիզնեսից, Բեռլուսկոնին ունի մի քանի առանձնատներ, պալատներ և տներ։ Նրա ամենահայտնի կալվածքը Միլանից ոչ հեռու՝ Արկորե քաղաքում գտնվող Սան Մարտինո առանձնատունն է, որտեղ հունիսի 13-ին տեղի կունենա քաղաքական գործչին հրաժեշտ տալու արարողությունը միայն հարազատների ներկայությամբ: Բեռլուսկոնին անշարժ գույք ունի նաև արտերկրում:

Բացի նյութական ժառանգությունից, Բեռլուսկոնին նաև հիմնադրել և ղեկավարել է «Առաջ, Իտալիա» կուսակցությունը: Ըստ իտալացի վերլուծաբանների՝ դա «մեկ առաջնորդի» կուսակցություն է, որն առանց նրա վաղ թե ուշ կանհետանա: Այնուամենայնիվ, «Առաջ, Իտալիա»-ն մտնում է իշխող կոալիցիայի կազմի մեջ՝ աջակցելով գործող վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարությանը։ Կուսակցության փոխնախագահն է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կապանի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մահացած երկու անձինք պայմանագրային զինծառայողներ են

Հաջորդը

Ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից․ Վահան Քերոբյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիայում ոստիկանության կողմից դեռահաս վարորդի սպանությունը ցույցերի և անկարգությունների առիթ է դարձել

Ֆրանսիայում ցույցեր և բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները կրակել են 17-ամյա դեռահասի վրա, որը ստացած…
Դիտել

Հյուսիսային Կորեան չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին՝

Հյուսիսային Կորեան առաջին պետությունն է, որը համավարակի պատճառով հրաժարվում է Օլիմպիական խաղերի մասնակցությունից: Այս մասին հայտնել է BBC-ն:…
Դիտել

Tesla-ն ավելի քան 1 միլիարդ դոլար կներդնի Dojo սուպերհամակարգչի մշակման համար

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն ավելի քան 1 միլիարդ դոլար կներդնի Dojo սուպերհամակարգչի մշակման համա: Այն կօգտագործվի ընկերության մեքենաների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share