Ֆրանսիայում ոստիկանության կողմից դեռահաս վարորդի սպանությունը ցույցերի և անկարգությունների առիթ է դարձել

Ֆրանսիայում ցույցեր և բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները կրակել են 17-ամյա դեռահասի վրա, որը ստացած վնասվածքներից մահացել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականի հրապարակումը:

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում են ոստիկանության երկու սպաներ՝ Mercedes AMG մեքենայի կողքին, այնուհետև նրանցից մեկը կրակում է, երբ վարորդը փորձում է հեռանալ:

Միջադեպը տեղի է ունեցել Փարիզից ոչ հեռու գտնվող Նանտեր քաղաքում: Ըստ իրավապահների՝ տղան չի լսել ոստիկանների հրահանգը և չի կանգնեցրել մեքենան: Մեքենայում ևս երկու անձ է եղել: Դեռահասին կրակող ոստիկանի հանդեպ հետաքննություն է սկսվել մարդասպանության հոդվածով:

Միջադեպը մեծ զայրույթ է առաջացրել Ֆրանսիայում: Գիշերը մի շարք ցույցեր են սկսվել: Ըստ BBC-ի՝ Նանտերում ցուցարարներն այրել են մեքենաներ և աղբամաններ, ոստիկանության բաժնի մոտ ճայթրուկներ են պայթեցվել: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

Ըստ իշխանությունների՝ ակցիաների 24 մասնակից ձերբակալվել է:

Ցույցեր են տեղի ունեցել նաև Անիեր, Կոլոմբ, Սյուռեն, Օբերվիլյե և մի շարք այլ քաղաքներում:

Ըստ Reuters գործակալության՝ 2022 թ.-ին ճանապարհային ոստիկանության կողմից կանգնեցվելուց հետո Ֆրանսիայում 13 մարդ է սպանվել ոստիկանության կրակոցներից:

17-ամյա դեռահասի սպանությունն այս տարի երկրորդն է: Երկու շաբաթ առաջ ոստիկանությունը ֆրանսիական Անգուլեմ քաղաքում սպանել էր 19-ամյա վարորդի, որն, ըստ նրանց, կանգնեցվելուց հետո հարվածել էր ոստիկանի ոտքերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պետդեպի խորհրդականի հետ քննարկել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը

Հաջորդը

Վիրահատության է ենթարկվել Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

Առնչվող նյութեր
Դիտել

Տոկաևն առաջարկել է աշնանը նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է այս աշնանը նախագահի արտահերթ ընտրությունների անցկացնել, հայտնում են ղազախական լրատվամիջոցները։  «Առաջարկում եմ…
Դիտել

Հայտնաբերվել է 160 միավոր ռազմամթերք. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

Նոյեմբերի 7-14-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է…
Դիտել

ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարման անհրաժեշտությունը

Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share