Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պետդեպի խորհրդականի հետ քննարկել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության եւ զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առեւտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ 

«Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, անդրադարձել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցության կարեւորության հարցին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները: Մտքեր են փոխանակվել նաեւ մարդկային կապիտալի զարգացման, թվայնացման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա գլոբալ միտումների եւ Հայաստանում այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար

Հաջորդը

Ֆրանսիայում ոստիկանության կողմից դեռահաս վարորդի սպանությունը ցույցերի և անկարգությունների առիթ է դարձել

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԱԿ-ի ԱԽ-ի Հակաահաբեկչական կոմիտեի նիստը տեղի կունենա հոկտեմբերին Հնդկաստանում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) Հակաահաբեկչական կոմիտեի (ՀԱԿ) հատուկ նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերին Մումբաիում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,…
Դիտել

ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի․ Վիկտորին

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հայտարարել է, թե ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի։ «Սա…
Դիտել

Սկսվել է Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը. ՏԱՍՍ

ՀԱՊԿ զորախմբի ռուս խաղաղապահների առաջին ստորաբաժանումներն այսօր լքել են Ղազախստանը և ՌԴ օդատիեզերական ուժերի օդանավերով մեկնել են Ռուսաստան։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share