Կապանի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մահացած երկու անձինք պայմանագրային զինծառայողներ են

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2023թ․ հունիսի 12-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում Կապանի 39-ամյա բնակչի կողմից վարվող, այլ անձի պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Վարդավանք-Կապան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, ոլորանային հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը։

Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Կապանի 36-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերություն։

Ավելի ուշ բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ վերջինս վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարզվել է, որ ավտովթարի հետևանքով մահացած երկու անձինք պայմանագրային զինծառայողներ են։

Քրեական վարույթի շրջանակում կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Վթարի պատճառները պարզելու նպատակով նաև նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է, ողբերգական դեպքի հանգամանքները պարզվում են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեծ վթար Աշտարակի խճուղում. սպրինտերը բախվել է բեռնատարին. կա 7 վիրավոր

Հաջորդը

Բեռլուսկոնիի ժառանգությունը գնահատվել է գրեթե 5 մլրդ եվրո

Առնչվող նյութեր
Դիտել

Պետությունից թաքցված՝ ճշտված 500.000.000 դրամի հարկային պարտավորությունից վերականգնվել է 250․000․000-ը

ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի…
Դիտել

Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ ԼՂ-ում անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛…
Դիտել

Արցախում այսօրվանից իրականացվում են հովհարային անջատումներ

«Արցախէներգո»-ից տեղեկացնում են, որ սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share