Առագաստային ակադեմիա՝ Սևանի ափին

Կառավարությունը որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ ԹՐԵՅԴ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել զբոսաշրջության ոլորտում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Սևանա լճի ազգային պարկի զարգացման ծրագիր, առագաստանավային ակադեմիայի ստեղծում, առագաստանավային ակումբի ստեղծում, ինչպես նաև հյուրանոցային համալիրի կառուցում։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 67 նոր աշխատատեղ՝ մինչև 460 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 295 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44․3 մլն դրամ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հերացու փողոցում վաղվանից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը

Հաջորդը

Մանե Թանդիլյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Առնչվող նյութեր
Դիտել

Ի՞նչ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդում․ Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն անդրադարձել է օրերս թանգարանի հարակից տարածքում թղթերի, լուսանկարների այրման դեպքին․ «Երկու…
Դիտել

Շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր երեխաներ առողջական լուրջ խնդիրներ ունեն․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է շրջափակման 34-րդ օրվա տեղեկագիրը, համաձայն որի՝ շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր երեխաներ առողջական լուրջ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share