Առաջին հայ ֆուտբոլիստը կխաղա ՉԼ եզրափակիչում

Իտալական «Ինտերն» ու «Միլանը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության երկրորդ խաղում Միլանի «Ինտերը» հաղթեց 1:0 հաշվով և դուչս եկավ եզրափակիչ։

Սիմոնե Ինձագիի թիմը միլանյան դերբիի առաջին մրցավեճում հաղթել էր 2-0 հաշվով: Այդ խաղում 34-ամյա Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Ինտերը» նախորդ անգամ եզրափակիչում խաղացել էր 2010 թվականին, երբ նվաճել էր ականջավոր գավաթը:

Իտալական գրանդը եզրափակիչում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» դիմակայության հաղթողի հետ: Այս թիմերն առաջին խաղն ավարտել էին 1-1 հաշվով, պատասխան մրցավեճը տեղի կունենա մայիսի 17-ին Անգլիայում:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական ստադիոնում: Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը կխաղա գլխավոր եվրագավաթի եզրափակիչում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Հաջորդը

Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը

Առնչվող նյութեր
Դիտել

Պրիգոժինի օդանավի կործանումը դիտավորություն է․ Euronews

Ամերիկյան հետախուզության նախնական գնահատականներով՝ ավիավթարի պատճառը, որում ինչպես հաղորդվում է, մահացել է «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը, դիտավորյալ պայթյունն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share