Առգրավվել է շուրջ 870 կգ սիգ

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքին ուղղված միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության, ՏԻՄ-ի աշխատակիցները համատեղ շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում Սևանա լճի տարածքում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։

Այս պահի դրությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր՝ 2470 հատ, 870 կգ «սիգ» տեսակի ձուկ։

Համատեղ միջոցառումների ընթացքում լճից դուրս են բերվում լողամիջոցներ, որսագործիքներ, տարածքից հեռացվում են ժամանակավոր կացարանները։

Զուգահեռ իրականացվում են նաև բացատրական աշխատանքներ։

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարմիր խաչը Արցախից օտարերկրյա 4 քաղաքացի է դուրս բերել

Հաջորդը

Օդանավակայանում երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են Երևան-Ստամբուլ-Երևան չվերթների ժամկետները

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Այս մասին…
Դիտել

Առողջապահության նախարարությունն առաջարկել է դպրոցական արձակուրդները երկարացնել ևս 1 շաբաթով

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍ նախարարությանն առաջարկել է դպրոցական արձակուրդները…
Դիտել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված երկու…
Դիտել

«Համասը» հրթիռակոծել է Թել-Ավիվն ու այլ խոշոր քաղաքներ

ՀԱՄԱՍ-ի զինյալ թևը՝ Իզեդդին ալ-Քասեմի բրիգադը հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ։ Այս մասին պաղեստինյան արմատականները հայտնել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share