Ասկերանում ռուս խաղաղապահներն ապահովել են հացահատիկի հավաքման անվտանգությունը

Խաղաղապահ զորախմբի ռուս զինվորականներն ապահովել են Արցախի Ասկերանի շրջանի բնակիչների անվտանգությունը` կողմերի սահմանազատման գծի մոտակայքում հացահատիկային մշակաբույսերի հավաքման ժամանակ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Այսօրվա նպատակը բերքահավաքի անվտանգության ապահովումն է: Հավաքման աշխատանքներն իրականացվում են Ասկերանի շրջանում և կիրականացվեն մեկ շաբաթվա ընթացքում: Այդ աշխատանքներն իրականացվում են սահմանազատման գծի մոտակայքում, ուստի մեր ներկայությունն անհրաժեշտէ», -ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իգոր Սերգեևը:

Արցախի հեռավոր շրջաններում ցորենի բերքահավաքը սկսվել է ուշացումով, այն բանից հետո, երբ ռուս սակրավորները մաքրել են գյուղատնտեսական նշանակության հողերը պայթյունավտանգ առարկաներից և չպայթած զինամթերքից:

Ասկերանի շրջանի դաշտերի բերքահավաքով Արցախում ցորենի բերքը գրեթե կավարտվի, սակայն տեղի բնակիչներն արդեն դիմում են Մարդասիրական արձագանքման կենտրոնին, որպեսզի ցանքի աշխատանքները չխաթարվեն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Հաջորդը

Թալիբները գնդակոծել են Աֆղանստանի Բաղլան նահանգի կենտրոնը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական կողմը շահագրգռված է խթանել քաղաքական երկխոսությունը Նորվեգիայի հետ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար…
Դիտել

Սիլիկյան թաղամասում մեքենան գլխիվայր շրջվել է. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում, Աջափնյակ վարչական շրջանի դատարանի…
Դիտել

Տարածքային ընտրական 6 հանձնաժողովներում վերահաշվարկ է իրականացվում

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share