Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՍԱՏՄ նորանշանակ ղեկավարին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանին:

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել տեսչական մարմնի նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանին կատարած աշխատանքի համար և նշել. «Պարոն Ավետիսյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս տարիներին կատարած աշխատանքի համար: Կարծում եմ, որ այս ընթացքում տեսչական մարմինն իրականացրել է մի շարք բարեփոխումներ և սահմանել կարգեր, որոնք օգնել են մեզ տարբեր իրավիճակներում»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է Արմեն Հայրապետյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ տեսչական մարմնի հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի առջև դրված խնդիրներին և դրանց արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«ՀՀ-ում ներդրվում է առողջության ապահովագրության ամենակայուն տարբերակը». Անահիտ Ավանեսյան

Հաջորդը

Հայաստանն ավելի քան 30 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Սիրիա

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանը ներկա է գտնվել Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները Ֆրանսիայի պանթեոնում ամփոփելու արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկնոջ` Բրիջիտ Մակրոնի հետ ներկա են…
Դիտել

Էլեկտրո տանգոյի երեկոներ. հանրահայտ Otros Aires-ը գալիս է Հայաստան

Երեւանում սպասվում են էլեկտրոնային երաժշտության եւ տանգոյի հետաքրքրիր համադրումներ։ Մայիսի 9-ին, 10-ին եւ 11-ին Հայաստանում հանդես կգա տանգոյի…
Դիտել

Մեկնարկել է Ալիևի հանդիպումը Շառլ Միշելի հետ

Բրյուսելում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական համդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share