«ՀՀ-ում ներդրվում է առողջության ապահովագրության ամենակայուն տարբերակը». Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգին՝ ներկայացնելով դրա մանրամասները։

Ավանեսյանի խոսքով՝ այն ուղղված է ոչ միայն բնակչության չափորոշիչների բարելավմանն ու վաղաժամ մահացության կրճատմանը, այլև սոցիալական կարևոր երաշխիք է։ Ըստ նրա՝ առողջապահական աղետալի ծախսերը բերում են ընտանիքների աղքատացման, ծառայությունների անհասանելիության, թեև պետությունը տարեցտարի փորձում է ֆինանսական բեռը թեթևացնել։ 

Ավանեսյանն ասել է, որ այդ բարեփոխումն ազդելու է ոչ միայն ծառայությունների հասանելիության աճի, այլև դրանց որակական բաղադրիչի վրա. «Համակարգի կայուն ֆինանսավորումը և կանխավճարային սկզբունքը հանգեցնում է հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը և ճիշտ ժամանակին առողջապահական ծառայությունների մատուցմանը, ինչն ավելի ծախսարդյունավետ է ու բարեհաջող ելքեր է ունենում»։

Նախարարը նշեց, որ համակարգը ներդրվելու է աստիճանաբար։ 2025թ. թոշակառուները կներառվեն պետության հաշվին ապահովագրվելու սկզբունքից ելնելով։ 

Ավանեսյանը շեշտել է, որ հայեցակարգում որդեգրվել է խառը ֆինանսավորման սկզբունքը. «Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը՝ այն ամենակայուն տարբերակն է։ Առաջիկայում՝ 2024թ., ունենալու ենք միասնական ապահովագրական փաթեթ պետպատվերի շահառու բոլոր քաղաքացիների համար, այսինքն, այսօր գործող խառնիճաղանջ և մասնատված համակարգը փոխարինվելու է բոլոր շահառուների համար մեկ փաթեթով»։ Ավանեսյանի խոսքով, օրինակ՝ 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները չեն ունենալու տարբերակված ծառայությունների փաթեթ, այլ կլինի միասնական։

Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կընդունվի առողջապահության ոլորտի հնգամյա ռազմավարություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին 17:00 դրությամբ

Հաջորդը

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՍԱՏՄ նորանշանակ ղեկավարին

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-18:00-ը, չի գործի

Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-18:00-ը, չի գործի: Այս մասին տեղեկանում ենք Մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջից: Այս…
Դիտել

Մասնագիտական քննարկում՝ բազմաբնակարան շենքերի կառավարման և կառուցապատողների պարտականությունների վերաբերյալ

Բազմաբնակարան շենքերի կառավարմանը և պահպանմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում: Հանդիպմանը հրավիրված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share