Արարատ Միրզոյանը հավանական է համարում Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելը

Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը համարում է դրական քայլ և էական առաջընթաց երկխոսության գործընթացում: Այս մասին նա ասաց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում:

«Կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց շուրջ խոսակցությունն ընթանում է, մենք լիահույս ենք, որ առաջիկայում մյուս թեմաները, որոնց շուրջ խոսակցություն է ընթանում, իրականություն կդառնան:

Իրականում բավականին երկար ժամանակ է՝ մեր երկրների ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի չի ունեցել, փոխարենը էքսպերտային մակարդակում ավելի գործնական քննարկումներ, հանդիպումներ են եղել»,- ասաց Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք մոտ ժամանակներում սպասվո՞ւմ են շփումներ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև, Միրզոյանը պատասխանեց, որ երկու հատուկ ներկայացուցիչների հանդիպում այս պահին նախատեսված չէ:

«Կրկին, ինչպես անցած տարի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ըստ ամենայնի կմասնակցեմ, որտեղ ենթադրաբար կլինեն նաև հանդիպում և քննարկում, որը երկխոսությունը զարգացնելու, առարկայական արդյունքների հանգեցնելու համար է»,- տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման. վարչապետ

Հաջորդը

Կատարվել է անընդունելի դեպք. Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ-ը ահազանգում է. դատապարտյալին տրվել է ժամկետանց դեղորայք

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել ահազանգ այն մասին, որ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական…
Դիտել

Ֆինլանդիան պատրաստվում է փակել սահմանները ՌԴ քաղաքացիների համար

«Ֆինլանդիան պատրաստվում է Ռուսաստանի քաղաքացիների համար երկիր մուտքի ամբողջական արգելք մտցնել»։ Այս մասին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում…
Դիտել

Սերժ Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթին։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share