Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ըստ նրա, սակայն, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին։

Վարչապետն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նաև նշել է, թե միջազգային հանրության ընկալումը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ընդլայնվում է։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի հնչեցրած հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն և նպատակ ունեն ստեղծել էսկալացիա. «Այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա։ Մենք հստակ հայտարարում ենք, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման»։

Նա նշել է, թե նաև միջազգային հանրությունն է արձանագրում, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար. «Իսկ ո՞վ է ասում, որ դա չի Ադրբեջանի ուզածը ու հեռահար նպատակը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ. Կոլոմինա

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հավանական է համարում Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելը

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԲ-ն հորդորում է զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց

ՀՀ կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ. «Հաշվի առնելով վերջին շրջանում զեղծարարների ակտիվացումը՝ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է…
Դիտել

Աղդամի ճանապարհի գործարկումն անընդունելի է մի շարք պատճառներով․ Դավիթ Իշխանյան

ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, թե վերջին շաբաթներին իշխանությունների քննարկումները հանգել են միայն այն փաստին, որ…
Դիտել

Առաջիկայում կլսենք նաև ՀՀ-ում և Հունգարիայում դեսպանների նշանակման մասին․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ իր հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share