Արարատ Միրզոյանն ընդունել է Կանադայի հատուկ բանագնացին

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ և կանադացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը՝ ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։

Ստեֆան Դիոնը նշել է, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղիով և ընդգծել, որ իր առաքելության հիմնական նպատակը Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարական գործընթացին աջակցությունն է:

Արարատ Միրզոյանը կարևորել է դատական համակարգի արդիականացման, հանրային ծառայությունների թվայնացման և արդյունավետ կառավարման և մի շարք այլ ոլորտներում կանադական կողմի հետ փորձի փոխանակումը, և համոզմունք հայտնել, որ այս փոխգործակցությունը ճանապարհ կհարթի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման համար։ Քննարկվել է նաև ՀՀ խորհրդարանի կարողությունների զարգացման և քաղաքացիական հասարակությանն աջակցելու հնարավորությունները։

Զրուցակիցները նշել են Կանադայում հայկական համայնքի կարևոր դերը հայ-կանադական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային օրակարգի մի քանի հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նոր տեխնիկա Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման համար

Հաջորդը

ԵԽ-ն ժամանակավորապես կասեցրել է Ռուսաստանի իրավունքները

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի «Արարատ»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

Երևանի «Արարատ»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատի»…
Դիտել

Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն լարված

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, Ադրբեջանի կողմից չեն բացառվում նոր սադրանքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ…
Դիտել

Պուտինը չի մասնակցի Գորբաչովի հուղարկավորությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա մասնակցել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովի հուղարկավորությանը, բայց հիվանդանոցում այցելել…
Դիտել

Մարդն ու նրա իրավունքները պետք է դրվեն բոլոր որոշումների հիմքում. Արման Թաթոյանի ուղերձը

«Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարին լի էր դժվարություններով բոլորիս համար: Աղետաբեր պատերազմի անդառնալի կորուստների ցավը շարունակում է տանջել մեզ:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share