Արմեն Գրիգորյանը Լիտվայի պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները

Նոյեմբերի 9-ին Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Ազգային անվտանգության նախագահի գլխավոր խորհրդատու Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի՝ Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդատու Գալինա Վաշչենկայտեի և Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերներն և մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Վերոնշյալի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի տեսակետներն ու դիրքորոշումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Լիտվա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ

Հաջորդը

Արարատ Միրզոյանը կմասնակցի Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին

Առնչվող նյութեր
Դիտել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Երևանում է

Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Երևանում է. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ…
Դիտել

ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք հիվանդ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդ, որոնք օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության…
Դիտել

Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share