Արոնյանը և Սևյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան

Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության երկրորդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը մրցեց մեկ այլ հայազգի գրոսմայստերի` Սամուել Սևյանի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Երրորդ տուրից հետո առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք շախմատիստներ են՝ 2-ական միավորով` Սամուել Սևյանը, Ֆաբիանու Կարուանան և Հանս Նիմանը:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում են 14 շախմատիստներ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բունդեսթագի պատգամավորը Դաշնային կառավարությանը կոչ է արել ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին

Հաջորդը

Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Վրաստանին

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Հայաստանի և…
Դիտել

Հայկական կողմն ունի մեկ զոհ եւ մի քանի վիրավոր. ՊՆ

Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share