Արցախի Խորամորթում բանակցություններ են տարվում ադրբեջանցիների հետ. Հունան Թադեւոսյան

Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադեւոսյանը մանրամասներ է հաղորդել Արցախի Խորամորթ համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն արդեն երկրորդ օրը շարունակ բնակավայրը լքելու եւ հանձնելու կոչով դիմում են տեղի բնակիչներին:

«Հարգելի հայրենակիցներ, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն իհարկե անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։

Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։

Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք։

Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»,- նշել է Հունան Թադեւոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կիևը հրապարակել է ռուսական կողմի կորուստները

Հաջորդը

Կարեւոր տեղեկություն Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար

Առնչվող նյութեր
Դիտել

Մանրամասներ Սյունիքի ճանապարհների մասին (տեսանյութ)

Սյունիքով անցնող միջպետական ճանապարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին «Ազդագիր» կայքի համար տեղից մանրամասներ է հաղորդել ՀՀ ԱԺ «Պատիվ…
Դիտել

Անմարդկային պայմաններ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կորոնավիրուսային բաժանմունքում

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի Կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային և մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Ընդ որում,…
Դիտել

Ճապոնիան առաջին տեղում է աշխարհում քովիդի դեպքերի օրական աճով

Ճապոնիան, որտեղ կորոնավիրուսի ամբողջ համավարակի ընթացքում նշվել Է հիվանդացության՝ աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկը, դուրս Է եկել բոլոր երկրների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share